AM
17 Փետրվար 2011 - 07:54 AMT

Փիթեր Մուրսալյանը հինգ ոսկե ձայնափող է ստացել RTNA մրցանակաբաշխության ժամանակ

Ամերիկահայ լրագրող Փիթեր Մուրսալյանը ոսկե ձայնափող է ստացել Հարավային Կալիֆորնիայի ռադիոյի և հեռուստատեսության ասոցիացիայի (RTNA) մրցանակաբաշխության ժամանակ: RTNA 61-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մասնակիցն այդքան մրցանակ է շահում հեռուստատեսային անվանակարգերում:

2002թ. ի վեր Մուրսալյանը 3 ոսկե ձայնափող է ստացել: Նա նաև երկու անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը՝ The Burbank (նախկին BTV6) հեռուստաալիքում աշխատելու համար: