AM
17 Փետրվար 2011 - 07:59 AMT

ԱՄՆ սենատորները մեղադրում են ԿՀՎ ղեկավարին Մերձավոր Արևելքի «հեղափոխությունների» մեջ

ԱՄՆ Սենատը քննադատության ենթարկել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Լեոն Պանետին նրա համար, որ նրա գերատեսչությունը չի կարողացել կանխագուշակել Մերձավոր Արևելքի «հեղափոխությունները» և ամերիկամետ ռեժիմների տապալումը:

Այդ մասին հաղորդում է «Կոլ Իսրայել» պետական ռադիոկայանը: «Ինչպե՞ս կարող է պատահել, որ ԱՄՆ ունի աշխարհում ամենաճյուղավորված արտաքին հետախուզությունը, բայց չի կարողացել կանխագուշակել վերջին տարիների իրադարձությունները: Արաբական երկրներում հեղափոխությունների շարքը շատ անսպասելի է եղել»,- դժգոհել են սենատորները: ԱՄՆ հետախուզական ծառայությունները չեն կանխատեսել Եգիպտոսի անկարգությունները, ԿՀՎ-ն չի կարողացել գնահատել Մուբարաքի ռեժիմի իրական ամրությունը: Եգիպտոսում իշխանության անկման ռեզոնանսի չափերը նույնպես անսպասելի էին: ԿՎՀ ոչ մի փաստաթղթում չի նշվում այն փաստը, որ զանգվածային ելույթները հնարավոր են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բահրեյնը կամ Լիբիան:

Արդյունքում ԱՄՆ-ն բոլորովին պատրաստ չի եղել տեղի ունեցածին, և ստիպված է քաղաքականություն մշակել հընթացս: