ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: Համաձայն հրամանագրի` մարտական առաջադրանքները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային վաշտի հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովիկ Սուքիասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





