AM
17 Փետրվար 2011 - 08:58 AMT

Կանանց միամսյակի շրջանակում հայտարարվում է շարադրությունների մրցույթ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կանանց միամսյակի շրջանակում հայտարարում է «Ես ինքնս եմ կերտում իմ ապագան» վերնագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտուհիներ Երևանից: Հաղթողները` 10 լավագույն շարադրությունների հեղինակները, մարտին կհրավիրվեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նստավայր` Հայաստանի կին առաջնորդներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց աշխատանքը:

Շարադրությունը պետք է լինի մեկ էջի սահմանում (առավելագույնը 500 բառ): Այն կարող է լինել հայերեն կամ անգլերեն: Լավագույն շարադրությունը ընտրելիս դիտարկվելումժ է, թե ինչպես է հեղինակը պատկերացնում իր դերը հասարակությունում փոփոխություններ կատարելու գործում, գաղափարների ներկայացման հատկությունը, վերլուծական մտածելակերպի առկայությունը:

Մրցույթին մասնակցելու համար շարադրությունները պետք է ուղարկել ԱՄՆ դեսպանությանը` միայն էլեկտրոնային եղանակով` էլեկտրանային փոստի [email protected] հասցեով: Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի մարտի 4-ը:

Տասը լավագույն շարադրությունների ընտրությունը կկատարվի ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից` շարադրությունների ներկայացման վերջնաժամկետից հետո երեք շաբաթվա ընթացքում, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: