AM
17 Փետրվար 2011 - 10:15 AMT

Հայր Պօղոս Լեւոն Զէքիանն ու պրոֆեսոր Կապրիէլլա Ուլուհոճեանը արժանացել են ՀՀ սփյուռքի նախարարության հատուկ մեդալին

Փետրվարի 12-ին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց պրոֆ. Հայր Պօղոս Լեւոն Զէքիանին և պրոֆ. Կապրիէլլա Ուլուհոճեանին` Սփյուռքում հայ մշակույթի տարածման նպաստող գործունեության,այդ բանագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների համար :

Դեսպանը խոսեց նրանց ակնառու ձեքբերումների մասին հայ գրականության պատմության ու մշակույթի մեջ: Այս առիթով Կապրիէլլա Ուլուհոճեանը իր շնորհակալական խոսքն ուղղեց արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ռուբեն Կարապետյանին և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ` այս մեծ պատվին արժանանալու համար, ինչպես նաև բոլոր ներկաների իրենց մասնակցության համար: