AM
17 Փետրվար 2011 - 12:11 AMT

ՀԱԿ-ը պնդում է, որ իշխանությունները հրահանգել են վարորդներին փետրվարի 18-ին ուղեւոր չտեղափոխել դեպի Երեւան

Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները հրահանգել են վարորդներին փետրվարի 18-ին մարզերից ուղեւոր չտեղափոխել դեպի մայրաքաղաք: Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները ողջ հանրապետությունով մեկ «անձնական զրույցներ» են ունենում ոչ միայն ավտոբուսների եւ միկրոավտոբուսների սեփականատեր վարորդների, այլեւ տաքսի ծառայության վարորդների հետ՝ պահանջելով նրանցից փետրվարի 18-ին՝ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրը, դեպի Երեւան ուղեւոր չտեղափոխել։ Այս մասին ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

«ՀԱԿ-ը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ արգելքները հաղթահարելու համար»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ: