AM
18 Փետրվար 2011 - 09:07 AMT

Իսրայելը փակել է իր դեսպանատունը Վրաստանում

Վրաստանում փակվել է Իսրայելի դեսպանատունը: Ինչպես հաղորդում են դեսպանատան աշխատակիցները, արդեն մեկ շաբաթ է, ինչ դեսպանատունը չի գործում: Դեսպանատան աշխատակիցը նշում է, որ չի կարող խոսել պատճառների, ինչպես նաև դեսպանատան վերաբացման ժամկետների մասին

Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Եգիպտոս, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Կոտ դ՚Իվուար, Մալի, Մավրիտանիա և Վենեսուելա «Հեզբոլլահի» կողմից հնարավոր ահաբեկչական գործողությունների պատճառով: