AM
18 Փետրվար 2011 - 14:14 AMT

Սահակաշվիլիի խոսքերը ՌԴ-ի հետ երկխոսություն հաստատելու մասին անլուրջ են, գտնում է ՌԴ ԱԳՆ-ն

Թուրքիան ներկայացրել է և շարունակում է ներկայացնել «Կովկասյան տարածաշրջանում համագործակցության պալտֆորմը»: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ըստ նրա, դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ Սահակաշվիլին՝ խոսելով «միավորված Կովկասի» մասին:

«Եթե խոսքը գնում է համատեղ համագործակցության մասին, հաշվի առնելով նոր ինքնիշխան պետությունները՝ Աբխազիայի Հանրապետություն ու Հարավային Օսեթիայի հանրապետությունը, ապա համագործակցություն հաստատելու ցանկացած փորձ կարող է հիմնավորված լինել: Այս դեպքում, ամեն ինչ կախված է նրանից, թե կկարողանա արդյոք Վրաստանի ղեկավարությունը ճանաչել այդ իրողությունները»,-ասել է Լուկաշևիչը: