AM
18 Փետրվար 2011 - 17:21 AMT

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ցանկանում է միգրանտների պարտադիր դակտիլոսկոպիա անցկացնել

Միգրանտները պետք է պարտադիր դակտիլոսկոպիա և գենոմային գրանցում անցնեն, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Նրա խոսքով, «միգրանտների հանցավորությունն» ազգայնականներին սադրում է «ծայրահեղական հանցագործություններ» կատարել: Ավելի վաղ նա առաջարկում էր պարտադիր դակտիլոսկոպիա անցկացնել Հյուսիսային Կովկասի բոլոր բնակիչների համար, հաղորդում է BBC-ն: