AM
19 Փետրվար 2011 - 11:41 AMT

Ստեփանակերտում քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: