AM
21 Փետրվար 2011 - 07:57 AMT

Ջորջ Սորոսը կանխագուշակում է, որ իրանական ռեժիմը կտապալվի հաջորդ տարվա ընթացքում

Միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծում է, որ իրանական ռեժիմը տապալվելու է հաջորդ տարվա ընթացքում: CNN-ով Ֆարիդ Զահարիայի հետ հարցազրույցում Սորոսը հայտարարել է. «Ընդդիմության առաջնորդները կարող են սպանվել կեղծ իրավաբանական գործընթացի միջոցով: Այդ ռեժիմը պայքարում է գոյության համար, այն գիտի սեփական ժողովրդի հանդեպ սարսափելի հանցագործությունների մասին: Չնայած բոլոր ճնշումներին` ես չեմ կարծում, որ նրանք կհասցնեն»:

Սորոսը Զահարիայի հետ քննարկել է նաև նախագահ Օբամայի կապը եգիպտական խռովության և Մուբարաքի իշխանության տապալման հետ: