AM
21 Փետրվար 2011 - 08:55 AMT

Տրիպոլին մեղադրում է մահմեդական երկրներին անկարգությունների կազմակերպման մեջ

Լիբիայում խռովությունների կազմակերպման մեղադրանքով Տրիպոլիում ձերբակալվել են մի շարք մահմեդական երկրների քաղաքացիներ, որոնց թվում կան Թուրքիայի քաղաքացիներ: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet թերթը` մեջբերելով Լիբիայի պաշտոնական ԶԼՄ-ներին:

«Հակակառավարական ցույցերի և քաոսային իրավիճակ ստեղծելու ետևում կանգնած են մահմեդական երկրների` Թունիսի, Եգիպտոսի, Սուդանի, Պաղեստինի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչների կազմավորված խմբերը»,- հաղորդել է Լիբիայի Jana News պաշտոնական թերթը:

Hurriyet-ի տեղեկությունների համաձայն, Թուրքիայի քաղաքացիների հասցեին հնչած մեղադրանքներից հետո Անկարան Տրիպոլիում իր դեսպանի միջոցով պահանջել է ապացույցներ ներկայացնել:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի հետ, նրանք քննարկել են Լիբիայից Թուրքիայի քաղաքացիների արտաքսման հարցը: