Եգիպտոսում արաբերեն լեզվի վերապատրաստման դասընթացների մեկնած ուսանողները շնորհակալական ուղերձ են հղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյաննին: Շնորհակալագրում մասնավորապես ասվում է, որ ուսանողներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում «Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին ու նրա տիկնոջը՝ Ժենյա Մելքոնյանին և հյուպատոս Հրաչ Փոլադյանին երկրում հեղափոխության պատճառով ծայր առած անկարգությունների ժամանակ իրենց ՀՀ դեսպանատանն ապաստան տալու և անվտանգությունն ապահովելու համար»: Ուսանողներն անչափ տպավորված են նրանց ցուցաբերած ուշադրությունից ու հոգատարությունից: «Շատ լավ է, որ մեր երկիրն արտերկրում նման արհեստավարժ դիվանագետներ են ներկայացնում: Իսկ ՀՀ քաղաքացիները կարող են վստահ լինել, որ հանձինս հայկական դեսպանության ներկայացուցիչների, Եգիպտոսում ունեն կազմակերպված և սրտացավ աջակիցներ»,-ասվում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ Մարիամ Մխիթարյանի, Հասմիկ Գևորգյանի, Դավիթ Սարգսյանի, Արսեն Կարսելյանի և Տիգրան Խաչիյանի շնորհակալագրում:





