AM
22 Փետրվար 2011 - 08:37 AMT

Hayland.am-ը ստորագրահավաք է նախաձեռնել «Ոչ քսենոֆոբիային Ռուսաստանում» կարգախոսով

Hayland.am հայկական սոցիալական կայքում ընթանում է ակտիվ ստորագրահավաք` ցանցի օգտվողի կողմից ՀՀ և ՌԴ-ի նախագահներին ուղղված նամակների օգտին: Նամակները կոչ են անում վերջ տալ վերջերս Ռուսաստանում խիստ տարածում ստացած ազգամիջյան թշնամանքի արտահայտումներին:

Hayland.am ռեսուրսի օգտվող Հարություն Գյոզալյանը հրապարակել է իր բլոգում 2 նամակ` ուղղված Ռուսաստանի և Հայաստանի նախագահներին, պահանջելով կանխել Ռուսական քաղաքներում սովորական դարձած ազգամիջյան թշնամանքի հողի վրա կատարվող նորանոր հանցանքները, ասվում է Hayland-ի մամլո հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանը բազմազգ պետություն է, որտեղ ապրում են տարատեսակ մշակույթների ներկայացուցիչներ: Նրանք, ովքեր իրենց հայրենասեր են կոչում և մարդ են սպանում` ելնելով միայն ազգային պատկանելությունից, իրականում ֆաշիստներ են և ոչ մի կապ չունեն իսկական հայրենասերների հետ»,- պնդում է նամակի հեղինակը, հատուկ նշելով վերջերս Մոսկվայում սպանված 23-ամյա ուսանող, ՀՀ-ի քաղաքացի` Մկրտիչ Մկրտչյանին:

«Մենք` հայերս, լինելով բազմաթիվ պետությունների, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիներ, պահանջում ենք, որ ազգային փոքրամասնությունների խնդիրը արժանանա համապատասխան ուշադրության: Մեզ պետք չեն ցուցադրական դատեր, մեզ պետք է հարցի լուծում և դրական արդյունք»:

Hayland.am-ի օգտվողները և ադմինիստրացիան աջակցում են այս նախագծին և կցում իրենց ձայները նամակում արտահայտված պահանջներին:

Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը ստեղծվել է 2008 թ.-ին և տվյալ պահին ունի ավելի քան 119 000 գրանցված այցելուներ: