AM
22 Փետրվար 2011 - 13:03 AMT

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ոստիկանության ղեկավար կազմի հետ

Հայաստանի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները եւ 2011 թվականի անելիքները:

Հատուկ ուշադրություն է հատկացվել գերատեսչության առջեւ ծառացած մի շարք կարեւոր հիմնախնդիրների: Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ:

Երկրի ղեկավարն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2010 թվականին ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները՝ միաժամանակ ընդգծելով, որ գերատեսչության աշխատանքում առկա են նաեւ մի շարք բացթողումներ, որոնք պետք է անվերապահորեն շտկվեն:

Առանձնապես կարեւորվել է ճիշտ կադրային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ոստիկանության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: