AM
23 Փետրվար 2011 - 10:58 AMT

Երևանում տեղի կունենա «Մասնակցային կառավարում. տեղական ինքնակառավարման մարտահրավերները Հայաստանում» թեմայով կոն‎‎ֆերանսը

Փետրվարի 25-ին տեղի կունենա «Մասնակցային կառավարում. տեղական ինքնակառավարման մարտահրավերները Հայաստանումե թեմայով կոն‎‎ֆերանսը: Այն նվիրված է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի (ՈւԶԿՀ) իրականացրած 3-ամյա ծրագրի արդյունքների ամփոփմանը:

Ծրագրին մասնակցել են ՀՀ 13 քաղաքների (Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Նոյեմբերյան, Իջևան, Արմավիր, Սևան, Գավառ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան) 12 հեռուստաընկերություններ 28 ՀԿ¬ներ: Առաջին անգամ փորձ է արվել այս մեկ ծրագրի շրջանակներում ի մի բերել համայնքների երեք հիմնական դերակատարներին` ՏԻՄ, ՀԿ, լրատվամիջոց և խթանել նրանց համատեղ աշխատանքը` տեղերում ժողովրդավարական սկզբունքների և գործելակերպի ձևավորման ու կիրարկման նպատակով: Ծրագիրը փորձել է անհրաժեշտ գիտելիքներ հաղորդել համայնքներին` հարցերի քննարկման և որոշումների կայացման ժամանակ քաղաքացիներին ներգրավելու օրենսդրական պահանջը գործնականում իրականացնելու համար: Այս ուղղությամբ առավել մանրակրկիտ աշխատանք է տարվել 2 պիլոտային քաղաքներում` Գորիսում և Սևանում:

Ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Մասնակցային կառավարումե ձերնարկը` տեղական իշխանությունների համար: Մարզային հեռուստաընկերությունների կողմից պատրաստվել և հեռարձակվել են հաղորդաշարեր` նվիրված համայնքներն հրատապ հարցերին:

Ծրագիրը իրականացվել է Նիդերլանդների թագավորության արտգործնախարարության ՄԱՏՐԱ ծրագրի շրջանակներում: Ուրբան հիմնադրամի գործընկերն է Նիդերլանդների քաղաքապետարանների ընկերակցությունը:

Կոն‎ֆերանսին մասնակցելու համար Նիդերլանդներից ժամանել են մի խումբ փորձագետներ, նաև Նիդրելանդների թագավորության դեպանատան ներկայացուցիչներ, հայտնում է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի մամլո ծառայությունը: