AM
23 Փետրվար 2011 - 13:18 AMT

Մոսկվայում ձերբակալվել է հայաստանցի մի քաղաքացի, որին կասկածում են մարդկանց թունավորելու մեջ

Մոսկվայում ձերբակալվել է 43-ամյա հայաստանցի մի քաղաքացի: Մոսկվայում անօրինական կերպով բնակվող և որպես տաքսու վարորդ աշխատող հայը մեղադրվում է մի շարք թունավորումների մեջ, որոնց արդյունքում երկու հոգի մահացել է:

«ՎԱԶ-21053-ի վարորդն ազնիվ տաքսիստի դիմակի տակ ճանապարհին սկսել է զրուցել ուղևորների հետ, իսկ հետո հյուրասիրել ջրով կամ գարեջրով, որոնց մեջ նախօրոք լուծել է ուժեղ ներգործող հաբեր: Երբ ուղևորը դադարել է իրեն վերահսկել, չարագործը նրանից խլել է արժեքավոր իրերը, որից հետո նրանց դուրս է հանել մեքենայից և թաքնվել»,- պատմել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:

Նախօրեին օպերաշխատողները Նիժնի Մասլովկայում նկատել են ավտոմեքենան և ձերբակալել վարորդին: Գրպանների խուզարկության ժամանակ հայի մոտ հայտնաբերել են ուժեղ ներգործող միջոցների հաբեր, իսկ մեքենայի սրահում` լուծված դեղով գարեջրի շիշ: Ձերբակալվածը մեղադրվում է մի քանի տասնյակ մարդկանց թալանելու մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: