Նախօրեին Մերսինի համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ցույց կազմակերպեցին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի դեմ: Երբ Աբդուլլահ Գյուլը Մերսինի համալսարանում էր գտնվում, մի խումբ ուսանողներ համալսարանի շենքի դիմաց հավաքվեցին և սկսեցին վանկարկել. «Չենք ցանկանում տեսնել Գյուլին մեր համալսարանում»: Իրավապահ մարմինները միջամտեցին` ուսանողներին ցրելով արցունքաբեր գազով և ջրանետներով: Ժանդարմները 50 ուսանողների ձերբակալեցին և բերեցին ոստիկանական բաժանմունք, գրում են թուրքական լրատվամիջոցները:





