AM
3 Օգոստոս 2026 - 12:14 AMT

Հարձակվել են Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի վրա․ 6 անձ ձերբակալվել է

Երուսաղեմում հարձակվել են Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի վրա, Իսրայելի ոստիկանությունը 6 անձի է ձերբակալել, հայտնում է Times of Israel-ը։

Լրատվամիջոցը նաև տեսանյութ է հրապարակել:

Նրանք թակել են վանքի դուռը, թքել, վիրավորական արտահայտություններ հնչեցրել։

Ըստ հրապարակման, կասկածյալները հրեաներ են, որոնցից 5-ն անչափահաս է։

Ինչպես հայտնել է հայ լրագրող Գեղամ Բալյանը, երբ կասկածյալները նկատել են, որ հայուհին իրենց նկարահանում է, քարեր են նետել նրա պատուհանի ուղղությամբ և բղավել. «Տուն վերադարձիր, անառակ աղջիկ», գրում է Sputnik Արմենիան:

Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել Երուսաղեմի իշխանություններին։