AM
4 Օգոստոս 2026 - 11:59 AMT

Հաջիև․ ՀՀ-ում շուտով կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը՝ նման ազդակներ ենք ստանում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է, որ ՀՀ Սահմանադրությունից կհանվեն այն դրույթները, որոնք «տարածքային նկրտումներ են պարունակում Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ»: Այդ մասին նա ասել է թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է APA-ն:

«ՀՀ-ում շուտով կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը՝ նման ազդակներ ենք ստանում: Հնարավոր է, հանրաքվե անցկացվի: Այն բանից հետո, երբ տարածքային պահանջները կհանվեն ՀՀ Սահմանադրության նախաբանից, Ադրբեջանը խնդիր չի տեսնի վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում»,- ասել է Հաջիևը։

Նա հավելել է, որ տարածաշրջանում արդեն իսկ փաստացի խաղաղություն է հաստատվել:

Ադրբեջանը մշտապես նախապայմաններ է առաջ քաշում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որոնցից է ՀՀ Սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի հիշատակման հեռացումը: