AM
24 Փետրվար 2011 - 11:03 AMT

Սարկոզին մեկնում է Թուրքիա՝ աջակցություն ակնկալելով G20-ում Ֆրանսիայի նախագահության ընթացքում

Փետրվարի 25-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կայցելի Թուրքիա կարճատև այցով: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ակնկալվում է, որ Թուրքիան աջակցություն կցուցաբերի G20-ում Ֆրանսիայի նախագահության ընթացքում:

Սարկոզիի այցի օրակարգի կարևոր կետ կլինի նաև իրավիճակը տարածաշրջանում: Սարկոզին, հավանաբար, շեշտը կդնի «Լրացուցիչ արձանագրությունը» հաստատելու անհրաժեշտության վրա, ինչը թույլ կտա առաջընթացի հասնել Թուրքիա-ԵՄ բանակցություններում:

Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: