AM
24 Փետրվար 2011 - 11:46 AMT

Լոնդոնի դատարանը բավարարել է Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու մասին հարցապնդումը

Բրիտանական դատարանը բավարարել է Շվեդիայի հարցումը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ:

Լոնդոնի մագիստրոսական դատարանի դատավոր Բելմարշ Հովարդ Ռիդլը հայտնեց իր որոշումը 2,5 օր տևած լսումներից հետո: Շվեդիայի դատախազությունը պահանջում էր հանձնել Ավստրալիայի քաղաքացի Ասանժին սեքսուալ բնույթի հանցագործությունների վերաբերյալ երկու շվեդուհիների մեղադրանքների հիման վրա: Ասանժի դատապաշտպաններն իրավունք ունեն 7 օրվա ընթացքում բողոքարկել այդ որոշումը բարձր ատյանի դատարանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: