Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն խորհրդարանի գործունեությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ բանակ–հասարակություն կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր քննարկված հարցերի լուծման գործում խմբակցության ավելի ակտիվ ներգրավման եւ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը` նշելով, որ նման ձեւաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





