AM
25 Փետրվար 2011 - 17:53 AMT

Հայաստանի սպառողների համար գազը չի թանկանա

«2011թ. գազի սակագները հայ սպառողի համար չեն բարձրանա, մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի բանակցությունների արդյունքները գազի սակագնի շուրջ:

«Մենք գոհ ենք հանդիպման արդյունքներից: Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքվող գազի սակագնի վերաբերյալ: 2011թ. Հայաստանի սպառողների համար գազը չի թանկանա: Ավելին, սոցիալապես անապահով շերտերի համար գազի գինը նույնիսկ կնվազի: Հայաստանի նախագահը կարգադրել է մշակել համապատասխան մեխանիզմներ»,-ասել է Ա.Արզումանյանը: