Առաջիկայում կարող է ուղիղ ավիահաղորդակցություն հաստատվել Երևանի ու Վանի միջև: Վան-Երևան ուղիղ չվերթի բացելու գաղափարը պատկանում է թուրք գործարար, Van Way Airlines ավիաընկերության հիմնադիր Ասլան Բայրամին: Ըստ նրա, օդային հաղորդակցության հաստատումը Երևանի ու Վանի միջև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, Վանում մշակույթի զարգացմանը, նոր գործարար կապերի հաստատմանը հայ և թուրք գործարարների միջև: «Հայաստանի հետ սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջև կնպաստեն երկու երկրների միջև առևտրի զարգացմանը: Վանը մոտ է Հայաստանին, սակայն փակ սահմանի պատճառով երկաթուղային հաղորդակցությունն անհնար է»,-ասել է թուրք գործարարը, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:
«Արմավիան» ու AtlastJet թուրքական ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթեր է կատարում Երևան Ստամբուլից ու Տրաբզոնից: Ամռանը ավիաընկերությունը նաև թռիչքներ է կատարում Անթալիայից ու Բոդրումից դեպի Երևան:





