AM
26 Փետրվար 2011 - 13:40 AMT

Վաշինգտոնում Ջեյմս Ապպատուրայը կքննարկի երկարաձգված հակամարտությունները

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը Վաշինգտոն կայցելի հաջորդ շաբաթ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Վաշինգտոնում Ջեյմս Ապպատուրայն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կքննարկի տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` երկարաձգված հակամարտությունները:

Սպասվում է, որ մարտի 2-ին դիվանագետը ելույթ կունենա «Անվտանգության նոր խնդիրներ, նոր ՆԱՏՕ» թեմայով: