AM
27 Փետրվար 2011 - 12:46 AMT

Իրանական ընդդիմության առաջնորդներն անհետացել են

Իրանական ընդդիմության առաջնորդների ճակատագիրն անհայտ է մնում: Իրավապահների տվյալների համաձայն, Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին ազատվել են տնային կալանքից և տեղափոխվել այլ վայրեր: Նրանք ձերբակալվել են առանց մեղադրանքներ ներկայացնելու հույժ գաղտնիության պայմաններում: Քարուբիի հարևանն իրավապահներին պատմել է, որ ընդդիմադիրի տունը դատարկ է, պատուհանները կոտրված են: Մուսավիի դուստրերը և այլ ականատեսներ նման տեղեկատվություն են հաղորդում: Ընդդիմադիր շարժումները կոչ են անում մարտի 1-ին բողոքի ցույցեր անցկացնել, հաղորդում է Euronews-ը: