AM
21 Սեպտեմբեր 2026 - 16:47 AMT

Լավրով. Հայ-ռուսական համագործակցությունը երկու կողմերի շահերից է բխում

Ռուս-հայկական համակողմանի փոխգործակցության պահպանումը բխում է երկու կողմերի շահերից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական հեռագրում:

Նա շնորհավորել է Միրզոյանին և նախարարության աշխատակազմին Հայաստանի Անկախության օրվա առթիվ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուս-հայկական համակողմանի փոխգործակցության պահպանումը, ներառյալ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին»,- գրել է Լավրովը:

Վարչապետ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը: