AM
2 Մարտ 2011 - 08:12 AMT

Բելգիայի հայ համայնքը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացրեց

Փետրվարի 28-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Բելգիայի հայկական համայնքի կողմից բողոքի ակցիա կազմակերպվեց Ադրբեջանի դեսպանության առջև` նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

Ցույցի մասնակիցները ադրբեջանական ներկայացուցչության շենքի առջև պարզեցին Հայաստանի ու Արցախի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող պաստառներ, վանկարկեցին սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր: Ցուցարարները Ադրբեջանից պահանջում էին դատապարտել Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների ու գյուղերի ոճիրները: