Ընտրակաշառք տրամադրելու, դրա իրականացմանն աջակցելու և ընտրակաշառք ստանալու ենթադրյալ դեպքերի առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացող քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 23-ին ձերբակալվել է ևս 10 անձ։ Այդ մասին տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից, հայտնում է Factor.am-ը:
«Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։ Նախաքննությունը շարունակվում է»,-ասել են ծառայությունից:
Նույն քրեական գործի առնչությամբ ավելի վաղ իրավապահ մարմինները ձերբակալել են ևս 14 անձի։ Նրանց թվում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ավագանու ընտրությունների համար ներկայացրած ընտրական ցուցակի առաջին համար Արսեն Գևորգյանը։





