ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է հանրակրթական հաստատությունների ուսուցիչների 2026 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների քննություններն անցկացվելու են նոյեմբերի 7-22-ը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 10։00-ին՝ պատմություն, աշխարհագրություն։
Ժամը 15։00-ին՝ թվային գրագիտություն և համակարգչային գիտություն, տեխնոլոգիա, երաժշտություն, կերպարվեստ։
Նոյեմբերի 8-ին, ժամը 10։00-ին՝ հայոց լեզու։
Նոյեմբերի 14-ին, ժամը 10։00-ին՝ անգլերեն, ինչպես նաև թղթային տարբերակով անցկացվող եզդիերենի, պարսկերենի և ասորերենի քննություններ։
Ժամը 15։00-ին՝ քիմիա, կենսաբանություն, Ֆիզիկա։
Նոյեմբերի 15-ին, ժամը 10։00-ին՝ տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվար)։
Նոյեմբերի 21-ին, ժամը 10։00-ին՝ ֆիզկուլտուրա, շախմատ։
Ժամը 15։00-ին՝ ռուսաց լեզու, ֆրանսերեն, գերմաներեն։
Նոյեմբերի 22-ին, ժամը 10։00-ին՝ մաթեմատիկա։
Ժամը 15։00-ին՝ հասարակագիտություն, նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)։





