2026 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 68 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 85 միլիարդ դրամի եկամուտ, հայտնում է Modex վերլուծական հարթակը։
Նշվում է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2026թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը:
«68 ՏՏ ընկերությունը միասին վճարել է 12.6 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 59%-ը (7․385 միլիոն դրամ):
ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 8-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես BostonGene և Arctera AM ընկերությունների դեպքում:
2025թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:
Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում»,-ասվում է հրապարակման մեջ:





