AM
26 Հոկտեմբեր 2026 - 11:14 AMT

Տեղումներ չեն սպասվում, Երևանում կգրանցվի մինչև 22 աստիճան տաքություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի երեկոյան, 29-ին և 30-ին գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 20-22 աստիճան, իսկ երեկոյան կնվազի մինչև 13-15 աստիճան։