AM
26 Հոկտեմբեր 2026 - 13:53 AMT

ԱԱԾ․ Տավուշում հայտնված մոլորված ադրբեջանցին վերադարձվել է իր երկիր

Հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին հոկտեմբերի 24-ին վերադարձվել է, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում։