AM
26 Հոկտեմբեր 2026 - 15:01 AMT

ՀՀ 1000 խոշոր հարկատուները բյուջե են փոխանցել ավելի քան 1․6 տրիլիոն դրամ

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2026 թվականի հունվար-սեպտեմբերին պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 199 միլիարդ դրամի աճ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 188 միլիարդ դրամ։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 271 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 10 միլիարդ դրամ։

Գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակվել են 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի 1000 խոշորագույն հարկ վճարողների կողմից կատարված հարկային և այլ պարտադիր վճարումների վերաբերյալ տվյալները։