AM
26 Հոկտեմբեր 2026 - 16:24 AMT

ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճել է 6․9 տոկոսով

Հայաստանում 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6․9 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա ներկայացրել է տնտեսության առանձին ճյուղերում արձանագրված աճը:

«Արդյունաբերությունը աճել է 5,8%-ով, ծառայություններն աճել են 13%-ով, առևտուրը՝ 0․6%-ով, շինարարությունն աճել է 24․9%-ով»,-ասվում է գրառման մեջ:

Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը նվազել է 4․8%-ով:

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2026 թվականի հունվար-սեպտեմբերին պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 199 միլիարդ դրամի աճ: