Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկագիր է ներկայացրել Հայաստանում մարտի 2-ին և 3-ին գրանցված հրդեհների և դեղորայքային թունավորումների մասին: Տեղեկագրի համաձայն, մարտի 2-ին` 15.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը16.20-ին, մարվել`16.50-ին: Կարբի գյուղի բնակիչներ Ա.Գրիգորյանին և Ա.Ղազարյանին պատկանող հողատարածքում այրվել է 15 հա խոտածածկույթ և 15 ծառ:
Մարտի 3-ին` ժամը 00.09-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.31-ին, մարվել` 02.20-ին: Այրվել է Թ.Թորոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 20 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 1,5 տ անասնակեր:
Նույն օրը` ժամը 02.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում: Դեպքի վայր է մեկնե մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.31-ին, մարվել`04.11-ին: Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող անասնագոմի տանիքում պահեստավորված 150 հակ անասնակեր:
Ինչ վերաբերում է դեղորայքային թունավորումներին, ապա մարտի 2-ին` ժամը 21.02-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումներով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 15/2 շենքի թիվ 31 բնակարանի բնակչուհի 35-ամյա Նունե Ղազարյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Մաշտոցի պողոտայի 36 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ 70-ամյա Ա.Սարգսյանը և «Բ-2» թաղամասի 21 շենքի թիվ 22 բնակարանի բնակչուհի 44-ամյա Լուիզա Բեկչյանը: Տուժածների առողջական վիճակը բավարար է:





