ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայում անցկացված ընտրություններում ընդդիմադիր «Ուսանողական ցուցակի» և ուսանողական շարժման հաղթանակը: Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ «Ուսանողական ցուցակին» ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Ակնկալում եմ համագործակցել Սերբիայի հաջորդ կառավարության հետ՝ մեր երկարամյա բարեկամությունն ու երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ:
«Ուսանողական ցուցակ» (Students’ List) եվրոպամետ ընդդիմադիր քաղաքական ուժը հաղթել է հոկտեմբերի 25-ին Սերբիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 50%-ը։





