Հայաստանում ՌԴ դեսպանությունն անդրադարձել է օրեր առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գրառմանը՝ նշել է, որ նրա խոսքերն ինչ-որ «իվանների» մասին հիշեցնում է գերմանացի նացիստների բառապաշարը: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Մարզպետը, դիմելով ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հայտարարել էր, թե «գյումրեցիները ձեր «իվանները» չեն»։
«Տարակուսանքով ընդունեցինք Շիրակի մարզպետ Դ. Վ. Արուշանյանի հրապարակած գրառման մեջ ինչ-որ «իվանների» հիշատակումը, ինչն ակամայից հիշեցնում է այն բառապաշարը, որն օգտագործում էին գերմանացի նացիստները՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
Չէինք ցանկանա մտածել, որ այն մարզի ղեկավարը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային հայտարարությունները, որոնք կարող են ռուսների նկատմամբ ազգային թշնամանք հրահրել։ Դա հիմնովին հակասում է մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»,-ասվում է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ:





