AM
28 Հոկտեմբեր 2026 - 10:43 AMT

ՍԴ նախագահի ընտրությունը կայանալու է նոյեմբերի 6-ի նիստում

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, հայտնում է ՍԴ-ն:

Սահմանադրական դատարանում նախագահի ընտրության նախորդ երկու փուլերն արդյունք չեն տվել: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանն, իր նախաձեռնությամբ, և Էդգար Շաթիրյանը, որին առաջադրել էր ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը։

Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, քվեարկության երկրորդ փուլում նույնպես նոր նախագահ չի ընտրվել:

Հոկտեմբերի 12-ին ավարտվել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում պաշտոնավարման ժամկետը։