ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ՀՀ իշխանություններից միանշանակ և համարժեք արձագանք է ակնկալում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ «Իվանների» վերաբերյալ խոսքերին:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը դրանք որակել է «նեոնացիստական բնույթի» արտահայտություններ, գրում է Lenta.ru-н:
«Նման բացահայտ լկտի նեոնացիստական կարգախոսները տեղ չպետք է ունենան իրեն հարգող որևէ հասարակությունում, առավել ևս՝ հայկական հասարակությունում, որն այդքան զգայուն է ընդհանրապես պատմության և հատկապես սեփական պատմության հարցերի նկատմամբ», -ասել է ռուս դիվանագետը։





