Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերն գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում Սլովենիայի դեսպան Մատեյա Պրևոլշեկը։
Նրանց դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։





