AM
3 Մարտ 2011 - 13:00 AMT

Սիրիայում Հայաստանի դեսպանն այդ երկրի կրթության նախարարի հետ քննարկեց երկու երկրների կրթությանն առնչվող հարցեր

Մարտի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Բարաքաթին է փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այցն իրականացնել այս տարվա մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում:

Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: