Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Ռուդակովին, քննարկել նրանց հետ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր, հայ և ռուս եկեղեցիներու պատմական կապերը:
Ռուսաստանի կառավարության նախկին ղեկավար Սերգեյ Ստեպաշինը Լիբանանում է հատուկ առաքելությամբ, կարճաժամկետ այցով, ասվում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում:
Զրույցի ընթացքում բարձրացված թեմաների առնչությամբ Արամ Ա կաթողիկոսը ներկայացրել է իր գնահատականներն ու մտահոգությունները, անդրադարձել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ տարիների ընթացքում ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունները՝ կարևորելով այդ երկարամյա անձնական կապը։
Արամ Ա-ն և ռուսական պատվիրաակությունն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքի երկիրներում ՌԴ-ի դերին ու դիրքերին:





