AM
3 Մարտ 2011 - 15:06 AMT

Ժողովրդական կուսակցությունը ՀՀ Ոստիկանապետից պահանջում է պատժել բռնություններ գործադրած ոստիկաններին

Ժողովրդական կուսակցությունը դատապարտում է ՀՀ կառավարության շենքի դիմաց ԱԺ պատգամավորների և շարքային քաղաքացիների հանդեպ ոստիկանների կողմից կիրառված բռնի գործելակերպը:

Մարտի 3-ին ոստիկանները չեն թույլատրել բացօթյա առևտրով զբաղվողներին մոտենալ կառավարության շենքին և արտահայտել իրենց բողոքը: Խնդրին փորձել են միջամտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ինչն էլ դրդել է ոստիկաններին դիմել անհամաչափ գործողությունների:

Ժողովրդական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում կատարվածի առթիվ և պահանջում ՀՀ Ոստիկանապետից` անհապաղ ծառայողական քննություն անցկացնել և պատժել քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ գործադրած ոստիկաններին, հաղորդում է Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայությունը: