AM
3 Նոյեմբեր 2026 - 13:23 AMT

ՊԵԿ․ ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման արգելք է սահմանվել դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ ՀՀ

Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ ռուբլու արտահանման արգելք, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա:

Մասնավորապես, արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը.

  • ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում,
  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անկախ գումարի չափից, բացառությամբ՝ հրամանագրով սահմանված դեպքերի։

Կոմիտեն հորդորում է, Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս, նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։

ՌԴ նախագահը 29․09․2026 թ․ ստորագրել է համապատասխան հրամանագիրը: