Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Հայաստանի և Միացյալ Թագավորության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են պաշտպանական ոլորտին նվիրված խորհրդակցություններ:
Բանակցությունների ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին ստորագրել են 2026-2027 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիրը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Կողմերը նաև համաձայնության են եկել երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների հաջորդ հանդիպումը կազմակերպել Երևանում։





