ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկն անցկացրել է գործնական վարժանքներ՝ կիրառելով «Կարիճ» զենիթային հրթիռային համալիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նաև հրապարակել է «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութը:
«Զինուժ մեդիա»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյանն ասել է, որ զինված ուժերում շարունակվում է հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացումը։
ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը կարևորել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինության ապահովումն ու անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացումը։
«Կարող եմ հպարտությամբ հայտնել, որ նշված ստորաբաժանումներն արդեն կազմավորված են»,- նշել է Մովսեսյանը։





