Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։
Նոյեմբերի 10-ի ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռներում կգրանցվի մինչև -16 աստիճան ցուրտ, իսկ լույս 11-ի գիշերը՝ -13․․․-14 աստիճան:
Երևանում ևս նոյեմբերի 10-14-ը կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +6․․․+8 աստիճան, լույս 11-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան: Զրոյից ցածր ջերմաստիճանը գիշերային ժամերին կպահպանվի մինչև շաբաթվա վերջը:





