AM
10 Նոյեմբեր 2026 - 14:12 AMT

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նոյեմբերի 10-12-ը գործուղվել է Ստամբուլ՝ տեղի հայկական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

Թուրքիա են գործուղվել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ղեկավար Հովհաննես Ալեքսանյանը և նույն վարչության ինտեգրման բաժնի ղեկավար Նարինե Կյուրեղյանը։

Գործուղման ընթացքում հայկական պատվիրակության անդամները նախատեսում են հանդիպումներ անցկացնել Ստամբուլի հայ համայնքների ներկայացուցիչների, հայկական կրթական ու մշակութային հաստատությունների, ինչպես նաև համայնքում գործող տարբեր կազմակերպությունների պատասխանատուների հետ։